ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բեռլինը հերքել է փախստականների հատուկ հարկի ներմուծումը

Բեռլինը հերքել է փախստականների հատուկ հարկի ներմուծումը
11.10.2015 | 13:11

Գերմանիայի կառավարությունը հերքել է տեղեկությունը, որ Բեռլինը, Եվրահանձնաժողովի հետ համատեղ նախատեսում է նոր եվրոպական հարկ սահմանել՝ hօգուտ փախստականների: «Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մտադիր չենք բարձրացնել հարկերը Գերմանիայում, ոչ էլ հարկ ներմուծել ԵՄ երկրներում»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Մինչդեռ Süddeutsche Zeitung թերթն առանց հղումի հայտնել էր, որ Բեռլինն ու Եվրահանձնաժողովը քննարկում են փախստականների համար հարկ սահմանելու հարցը, որ կարող է գանձվել հարկերի ավելացմամբ, եկամտահարկի, նավթամթերքի հարկերի միջոցով: Հավաքագրված միջոցները, ենթադրաբար, օգտագործվելու են դեպի Եվրոպա փախստականների հոսքի զսպման համար՝ նրանց երկրներում կյանքի պայմանները բարելավելու և Եվրամիության արտաքին սահմանների պահպանությունն ավելացնելու միջոցով: Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ մինչև 2015 թվականի սեպտեմբերը Գերմանիա է ժամանել 577 հազար փախստական, 200 հազարը սիրիացիներ են:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ